Ընթերցեք այս իրական պատմությունը

нййй | 19:57 |


Ընթերցեք այս իրական պատմությունը :((♥♥♥

Հաճելի էր նայել նրան, համբուրել... բայց նա լքեց ինձ, երբ ասացի նրան,որ հղի եմ... տվեց ինձ գումար հղիությունս ընդհատելու համար... բայց ես մտածում էի. արժեր արդյոք դա անել? ինչի համար? ես հասկանում էի,որ մենակ եմ մնալու,մենակ եմ մեծացնելու փոքրիկիս, հասկանում էի,որ ինձ անգամ մատով ցույց կտային,թե միայնակ մայր եմ և այլն... Ես ուզում էի ապրել, ապրել հանուն իմ ապագա երեխայի...որոշեցի լույս աշխարհ բերել փոքրիկիս ու հեռանալ այստեղից...բոլորի աչքերից հեռու լինել...
Անցան ամիսներ,իսկ հղիությունս շատ լավ էր ընթանում...բայց այս ընթացքում նա անգամ մեկ զանգ էլ չի արել...ես ինձ խոցված էի զգում, արցունքներս թափվում էին աչքերիցս, բայց ես պայքարում էի,պայքարում էի իմ երեխայի կյանքի համար:
Ծննդաբերության ժամանակն էր մոտենում...ես քնում էի ու արթնանում փոքրիկիս թաթիկներն ու ոտիկները պատկերացնելով...այնքան հաճելի զգացում էր պարուրել ինձ, երբ առաջին անգամ տեսա փոքրիկիս...հիմա մենք երկուսով ենք ապրում ու շատ երջանիկ...
Բայց մի օր հայտնվում է նա ու ներողություն խնդրում...ասում էր,թե չի գիտակցել իր արածը ու ուզում է ուղղել սխալը...ես նրան ասացի ''ՈՉ''...ես չէի կարող ապրել այնպիսի մարդու հետ, ով ինձնից հետո երևի շատեին է ունեցել իր կյանքում...
Նա սկսեց ավելի հաճախ երևալ...բերում էր խաղալիքներ, գումար... Փոքրիկս արդեն երեք տարեկան էր դառնում... Մի անգամ նա եկավ ու խնդրեց, որ թույլ տամ զբոսնել երեխայի հետ.. չգիտեի ինչ ասել, բայց համաձայնվեցի...վերջիվերջո հայրն էր... Ես տեսա, թե ինչպես նրանք նստեցին մեքենա.դա վերջին անգամն էր,երբ ես իմ փոքրիկին ողջ տեսա...
Նա խմել էր իր ասելով մեկ բաժակ գարեջուր... բայց երբ երեխային ցանկացել էր տուն բերել, վթար էր տեղի ունեցել... Այդ վթարի ժամանակ երեք մարդ էր զոհվել, բայց ՆԱ ողջ էր մնացել... ես բռնել էի մահացած երեխայիս ու լաց լինում,Աստծուց օգնություն էի աղերսում...բայց նրան այլևս վերադարձնել հնարավոր չէր...
Մեկ բաժակ գարեջուրը երեք մարդու կյանք խլեց, որոնց մեջ իմ փոքրիկն էլ կար,իսկ մեղավորը դեռ կենդանի էր...դրանից հետո ես ապրել չէի ուզում... ինձ նման մարդու համար մի փոքր շատ էին այս իրադարձությունները,բայց ես ուզում եմ Ձեզ մի բան խնդրել... ԽՄԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՂԵԿԻՆ ՄԻ' ՆՍՏԵՔ, դուք կարող եք կորցնել ոչ միայն Ձեր կյանքը, այլև իմ փոքրիկի նման շատ ուրիշ փոքրիկների♥♥♥

Category: